Սոցիալական մեդիայի մարքեթինգ

Սոցիալական մեդիայի մարքեթինգի (Ֆեյսբուք, Ինստագրամ), բովանդակության ստեղծման և թարգմանչական ծառայություններ Go2Armenia կորպորատիվ և բիզնես զբոսաշրջության տուր օպերատորի հետ

Ճանապարհորդական բլոգեր

Ճանապարհորդական բլոգեր (հայերեն, անգլերեն, ռուսերեն) Թուֆենկյան Հերիթիջ Հոթելզ-ի (Tufenkian Heritage Hotels) վեբկայքի համար: Օրինակները` այստեղ:

Օնլայն հետազոտություն և սոցիալական ցանցերում առաջխաղացում (SMM)

Անգլերենի մեր բովանդակագրի հետազոտությունը «Fortune 500 ընկերությունների կողմից սոցիալական մեդիայի կորպորատիվ օգտագործումը» թեմայով: Մենք հետազոտություն ենք կատարում նաև մեր կորպորատիվ հաճախորդների համար: Հղումը՝ այստեղ:

Շուկայի ուսումնասիրություններ և գովազդային արշավներ Glidden-ի համար

Անգլերենի մեր բովանդակագիր Վիկտորյա Միրզոյանին հանձնարարվել է շուկայի ուսումնասիրություն և գովազդային արշավի պլանավորում իրականացնել ամերիկյան Glidden ներկի հայտնի բրենդի համար: Մանրամասները կարող եք գտնել այստեղ:

SaaS կորպորատիվ բլոգներ

Սիրվարդ Ամատունին շարունակաբար համագործակցել է ՏՏ ոլորտի հետ՝ ստեղծելով գրավիչ և բանալի բառերի վրա հիմնված բովանդակություն կորպորատիվ բլոգների համար: Նրա հաճախորդներից մեկը Incredo Inbound մարկետինգային գործակալությունն է, որը նրան է վստահում որակյալ բովանդակության ստեղծումը: Հոդվածների օրինակներին կարող եք ծանոթանալ՝ էլ. նամակ  գրելով մեզ:

Երևանի մասին պատմող հոդված՝ Qatar Airways-ի Oryx ամսագրերի համար

Amatuni Copywriting-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սիրվարդ Ամատունիի համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր Agency Fish-ի պատվիրակմամբ հոդվածի հեղինակումը, որը ներկայացնում է մայրաքաղաք Երևանը Qatar Airways-ի ուղևորներին աշխարհի հարյուրավոր օդանավակայաններում: Հոդվածը Հայաստանի պոտենցիալ զբոսաշրջիկներին ներկայացնում է այս հին մայրաքաղաքի պատմությունը: Այն կարող եք կարդալ այստեղ:

SelfTravelGuide Բլոգ

SelfTravelGuide.com հայաստանյան ճանապարհորդական ամսագիրը մեր նոր նախագծերից է: Amatuni Copywriting-ը բացահայտում է մայրաքաղաք Երևանի թաքնված գանձերը երկրի հյուրերի համար: Մանրամասները կարող եք գտնել այստեղ:

«Այաս Տուր» ճանապարհորդական բլոգ

Amatuni Copywriting-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սիրվարդ Ամատունին բարձրորակ բովանդակության ստեղծման երկարամյա փորձ ունի: Նրա նախագծերից մեկը «Այաս Տուր» ճանապարհորդական գործակալության բլոգն է Հայաստանի մասին: Նրա աշխատանքը կարող եք գտնել հետևյալ հղումով:

Wild Armenia զբոսաշրջային բլոգ

Wild Armenia-ն Հայաստանում արկածային զբոսաշրջության առաջատար օպերատոր է: «Այաս Տուր»-ի շրջանակում երկարամյա համագործակցությունից հետո ընկերությունը պատվիրակել է «Wild Armenia բլոգ»-ի բովանդակության ստեղծումը Amatuni Copywriting-ին: Բլոգին կարող եք ծանոթանալ այստեղ: