Որոնման համակարգի օպտիմալացումը և կոնտենտը. լոկալ որոնումներում բարձր վարկանիշի 4 հիմնական բաղադրիչները

Որոնման համակարգի օպտիմալացումը (SEO)-ն սովորաբար կապվում է լինքերի ստեղծման հետ, ինչը, երբեմն ավելի շատ վնասում է, քան օգնում և ընկերությանը դիրքավորում որպես սփամ տարածող: (Եկե՛ք խոստովանենք, որ բոլորս էլ գոնե մի քանի անգամ չարաշահել ենք SEO-ն): Որոնման համակարգի օպտիմալացումը մշտապես հիմնված է արժեքավոր կոնտենտի վրա, անկախ այն բանից, թե նրա հիմնական բաղկացուցիչ որ մասերի մասին է խոսքը: Բայց, նախ, եկեք ուսումնասիրենք դրանք առանձին-առանձին:

LocalSEOGuide-ն ուսումնասիրել է SEO-ի լոկալ վարկանիշի գործոնները 2017-ի համար՝ դիտարկելով ավելի քան 200 գործոն 100 000 տեղական բիզնեսների օրինակով՝ պարզելու համար SEO-ի առավել ազդեցիկ գործելակերպը տեղական որոնման բարձր վարկանիշի համար, ներառյալ Google-ի ներքին փաթեթի վարկանիշը: Դիտարկվել են 4 հիմնական բաղադրիչներ:

Բանալի բառերով որոնում՝ օգտագործելով Google որոնումը

1. Բանալի բառեր՝ օրգանիկ վարկանիշ

Բանալի բառերի որոնումը ձեր ընկերության կողմից ձեռնարկվող SEO բոլոր գործընթացների հիմքն է: Սա, միաժամանակ, ձեր օրգանիկ որոնման վարկանիշի հիմքն է: Կան բանալի բառերով որոնման բազմաթիվ գործիքներ՝ անվճար և վճարովի, ինչպիսիք են SEMrush-ը, Google Keyword Planner-ը, անգամ Google-ի որոնման գործիքը: Գեղեցիկ շարադրված, սակայն սխալ բանալի բառերով կոնտենտը նույնքան անպետք է, որքան ընդհանրապես բանալի բառեր չօգտագործելու դեպքում: Միաժամանակ, կարևորը ոչ թե օգտագործվող բանալի բառերի քանակն է, այլ որակը: Եթե դուք փորձում եք բարձրացնել ձեր ծառայությունների էջերի վարկանիշը, համոզվե՛ք, որ ներառել եք միայն համապատասխան բանալի բառեր՝ ընտրելով ոլորտին առնչվող հարյուրավորներ օրինակներից:

Ձեզ անհրաժեշտ բանալի բառերի ցանկը կազմելուց հետո, համոզվե՛ք, որ ստեղծել եք ձեր էջերից յուրաքանչյուրի համար համապատասխան կոնտենտ: Այդ կոնտենտը պետք է ոչ միայն պարունակի ճիշտ բանալի բառեր, այլև արժեք ներկայացնի այն մարդկանց համար, որոնք այցելում են ձեր էջերը՝ խուսափելու մերժումների բարձր ցուցանիշից:

2. Լինքերի ստեղծումը ձեր օնլայն նեթվորքն է

Լոկալ 3-փաթեթ՝ Google որոնման մեջ

Որքան էլ տխուր հնչի, սակայն համացանցը ցածրորակ և ցածր վարկանիշով լինքերով ողողելու տարածված մեթոդը դեռ աշխատում է: Որոնման լոկալ փաթեթներում վարկանշումը ցածրորակ կայքերի կողմից կարող է վկայել միայն այդ ընկերությունների կողմից լինքերի ստեղծման գործընթացում արված ակտիվ ներդրումների մասին: Դժվար է հաղթել այն ընկերություններին, որոնք պատրաստ են հսկայական միջոցներ ներդնել այս գործընթացում: Այդուհանդերձ, լուծումը ձեր բլոգում արժեքավոր կոնտենտի տեղադրումն է, ներքին և արտաքին համապատասխան լինքերի կիրառումը, որոնք հղում են կատարում արժեքավոր օնլայն կոնտենտի վրա, և հեղինակավոր հարթակների միջև կապերի ձևավորումը: Սա կօգնի դեպի ձեր կայք ուղղորդել ՃԻՇՏ տրաֆիկ, անգամ եթե դուք ներառված չեք լոկալ փաթեթում:

3. Պրոֆեսիոնալ տեսք ունեցող վեբկայքը որոշիչ դեր ունի 

Այն դեպքում, երբ դուք արդեն ձևավորել եք բանալի բառերի ձեր ցանկը և հստակեցրել լինքերի ստեղծման լավագույն ռազմավարությունը, ապա այդ ամենը միասին կարող է ամբողջացնել լավ դիզայնով, հստակ նախագծված, մոբայլով հեշտ կիրառելի և համապարփակ վեբկայքը: Այն քո հարթակն է՝ օրգանիկ որոնման դեպքում հայտնվելու թոփում, ինչը գրեթե երաշխավորում է նաև որոնումը լոկալ փաթեթներում: Այստեղ պետք է հաշվի առնել բանալի բառերը մետա նկարագրությունում, բիզնես անվան մեջ, վերնագրերում, URL-հասցեներում, և, իհարկե, այս ամենին գումարած ձեր խելացի և օրիգինալ բլոգի կոնտենտը:

Google կարծիքների կարևորությունը

4. Կարծիքները (Reviews) և մեկնաբանությունները շատ կարևոր են

Google-ն իր լոկալ որոնման ալգորիթմում այժմ սկսում է հիմնվել ավելի շատ ներգրավվածության և տեղական համապատասխան գործոնների վրա՝ որոշելու համար, թե որն է ձեր բիզնեսի վարկանիշը տեղական որոնման համակարգում, ինչպես նաև տեղական փաթեթների արդյունքների վրա: Սա թույլ է տալիս հեշտորեն հասկանալ, թե ինչու են My Google Business պրոֆայլը, կոնտենտն ու ներգրավվածությունը, ինչպես նաև կարծիքներն այսօր այդքան համապատասխան SEO-ին: Եվ կարծիքների համար չափազանց կարևոր գործոններից է այն, որ այդ կոնտենտը չի ստեղծվել ընկերության կողմից, այդպիսով այն ավելի հուսալի է ու դժվար է սփամել:

Թեև այս կոնտենտն անմիջականորեն դուք չեք ստեղծել, սակայն հրաշալի հնարավորություն ունեք այնպես անելու, որ այն ձեր օգտին աշխատի: Դա պետք է կատարել ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ներգրավվածության միջոցով, որն էլ պետք է կատարվի հետևյալի միջոցով՝

  • ստեղծելով ձեր բիզնես պրոֆայլը, հայտարարելով դրա մասին, լինելով ակտիվ,
  • խրախուսելով ձեր հաճախորդներին՝ թողնելու կարծիքներ, տեղադրելու ձեր արտադրանքի լուսանկարները,
  • պատասխանելով կարծիքներին և կապի մեջ լինելով հաճախորդների հետ, հատկապես՝ բացասական կարծիքների դեպքում,
  • օգտագործելով ճիշտ բանալի բառեր, քաղաքի անունը (լոկալ վարկանիշի համար),
  • տրամադրելով հավելյալ արժեքավոր տեղեկատվություն կարծիքների բաժնում՝ ձեր հաճախորդների համար:

Մինչ հազարավոր լավագույն մասնագետներ բարելավում են Google-ի ալգորիթմները, որպեսզի դրանք հօգուտ հաճախորդի աշխատեն, ընկերությունները ժամանակ ունեն՝ ստեղծելու իրական արժեքներ: Հնարքների կիրառումը վաղն արդեն անօգուտ կլինի, քանի որ ալգորիթմները տարեցտարի ավելի խելացի են դառնում: Մեր նպատակն է լինել խելացի և խաղի մեջ մնալ դեռ երկար ժամանակ: Ինչպես Local SEO Guide-ի գործադիր տնօրեն Էնդրյու Շոթլանդն է ասում. «Լոկալ ալգորիթմի թերզարգացվածությունը՝ որոնման համակարգի կենտրոնացած օպտիմալացման ջանքերի հետ միասին, խելացի մարքեթոլոգներին կարող են սովորականից ավելի մեծ օգուտներ տալ»:

Վիկտորյա Միրզոյան