Ինչպես խելացի կոնտենտի ռազմավարությունը կօգնի ձեր փոքր բիզնեսին. լավագույն արդյունքի հասնելու հիմնական քայլերը

Կոնտենտի մարքեթինգի ինստիտուտի (Content Marketing Institute) վերջին հետազոտությունը պարզել է, որ 2017-ին B2B մարքեթոլոգների 70%-ը ծրագրել է ստեղծել ավելի շատ բովանդակություն, քան 2016-ին: Միաժամանակ, մարքեթոլոգների 45%-ը նշում է, որ բլոգ վարելն իր թիվ 1 առաջնայնությունն է կոնտենտի մշակման ռազմավարությունում (Social Media Examiner): Սա կարող է միայն նշանակել, որ ճիշտ ծրագրված և իրականացված կոնտենտի ռազմավարությունը զգալիորեն կավելացնի ձեր վաճառքները:

Հղում` http://cdn2.business2community.com/wp-content/uploads/2017/03/content-strategy-1024×574.jpg.jpg

Սա նաև նշանակում է, որ այսօր այս մարդկանց մեծ մասն օնլայն է և ակտիվ սոցցանցերում: Երբ նրանց կողմից որոնվող տեղեկատվությունը հեշտ հասանելի չէ, նրանք փնտրում են այն և ստանում ուրիշներից, և որն ավելի հավանական է՝ ձեր մրցակիցներից: Սա միայն ապացուցում է, թե որքան կարևոր է ուշադրություն դարձնելը այն հանգամանքին, թե ինչպես եք դուք ներկայացնում ձեզ ընկերությունը կայքում, ձեր ծառայությունների նկարագրությունում, ձեր բլոգում կամ սոցիալական մեդիայի էջերում: Եթե դուք ակտիվ չեք, չեք հաղորդակցվում, չեք ձևավորում ձեր ընկերության իմիջը, ապա թույլ եք տալիս, որ այն ստեղծեն մյուսները, որում դուք որևէ մասնակցություն չունեք: Բայց դուք դա չե՞ք ցանկանում, այնպես չէ՞:

Ձեր պոտենցիալ հաճախորդների համար հասանելի ճիշտ բովանդակության ստեղծումը միակ ճանապարհն է՝ դուրս գալու իդեալական մոտեցման շրջանակից, որը ենթադրում է՝ ստեղծել հրաշալի պրոդուկտ և սպասել, որ բանավոր փոխանցվող կարծիքների միջոցով այն ձեզ նոր հաճախորդներ կբերի:

Ահա մի քանի հիմնական քայլեր, որոնք ձեզ անհրաժեշտ են ավելի լավ արդյունքի հասնելու համար:

1. Իմանալ՝ ում ինչ եք վաճառում և ինչպես 

Հուսով ենք՝ ձեր՝ արժեքավոր պրոդուկտ ստեղծելու կամ ծառայություն տրամադրելու որոշումը հիմնված է եղել շուկայի առկա պահանջարկի վրա: Եթե դուք լրացնում եք քաղաքում թարմ ծովամթերքի պահանջարկի կամ ցերեկային խնամքի ամենաառաջատար ծառայության բացը, ապա՝ դուք գիտեք ձեր տեղը: Մինչ Մարքեթինգի և PR-ի թիմին դիմելը, դուք պետք է հստակեցնեք այն թիրախային խումբը, որին որոշել եք տրամադրել ձեր ծառայությունները կամ վաճառել պրոդուկտը:

Հղում` https://www.artly.me/portfolio-marketing/defining-your-target-audience

Օրինակ, ձեր չկպչող հրաշալի թավան, ամենայն հավանականությամբ, ուղղված կլինի՝ 30-ն անց կանանց, տնային տնտեսուհիներին, որոնք բնակվում են X մղոն հեռավորության վրա, ունեն տարեկան XXX եկամուտ: Դուք պետք է ստանաք հնարավորինս մանրամասն և բնորոշ տեղեկատվություն: Այս բոլոր տվյալները չափազանց կարևոր են ձեզ համար՝ հասկանալու, թե լավագույն արդյունք ստանալու համար ում հետ եք դուք խոսում և թե ինչ միջոցներ ու բառեր են ձեզ անհրաժեշտ օգտագործել (բանալի բառերի որոնում):

Եթե դուք չեք տիրապետում այս ամբողջ տեղեկատվությանը, ապա պետք է քայլեր ձեռնարկեք՝ դա պարզելու համար, քանի որ դա կօգնի բարելավել ձեր պրոդուկտը և այն առավել իրացվելի դարձնել:

2. Միասնական կերպարի և կոնտենտ ռազմավարության մշակում 

Եթե արդեն կատարել եք վերոնշյալ քայլը՝ այժմ ամեն ինչ ավելի հարթ կընթանա: Ընկերության լոգոն պետք է արտացոլի ձեր տեսլականն ու առաքելությունը, կապի ձեզ ձեր թիրախային հաճախորդի հետ: Կայքի որոնումը պետք է հեշտ աշխատի՝ ճիշտ բանալի բառերով փնտրելու դեպքում: Այն պետք է հեշտ լինի նաև նավիգացիայի տեսանկյունից: Ձեր բլոգը պետք է ներկայացնի արժեքավոր տեղեկատվություն, որպեսզի կարողանա հաճախորդներ ներգրավել:

Գործի՛ դրեք սոցիալական մեդիայի ամբողջ ուժը՝ արտացոլելու համար ձեր արժեքներն ու օգտագործե՛ք այն որպես կոնտենտի տարածման և հետադարձ կապի ապահովման մեկ այլ եղանակ: Եթե դուք յոգայի ուսուցիչ եք, ապա կայքը, որը ներառում է միայն ձեր դասապարապմունքների և դրանց գների մասին տեղեկատվություն, չի անելու այդ ամենը ձեր փոխարեն: Կայքը պետք է ցույց տա նաև դաշտում ձեր հեղինակությունը: Գիտելիք կիսելը պակաս արժեքավոր չի դարձնում հաճախորդների համար ձեր ծառայություններից օգտվելը, սակայն ստիպում է նրանց անել դա՝ ձեռք բերելու սեփական փորձը ձեզ հետ՝ հենց Ձեր գիտելիքի ՇՆՈՐՀԻՎ:

Հղում` https://www.spellbrand.com/brand-identity-system

3. Ներգրավե՛ք ավելի շատ հաճախորդների անհատական մոտեցման միջոցով

Սոցիալական մեդիայի հարթակները թույլ են տալիս հաճախորդների հետ հաստատել շատ կարևոր անձնական կապեր: Արա՛գ պատասխանեք նամակներին, ներգրավվա՛ծ եղեք քննարկումներում, լրացուցիչ ջանքե՛ր գործադրեք՝ ցույց տալու համար, որ հոգ եք տանում հաճախորդի՝ ձեր ծառայության կամ պրոդուկտի հետ կապված մտահոգությունների և հնարավոր խնդիրների մասին:

Եթե դուք ներկայացնում եք ձեր անկրկնելի պրոդուկտը և միևնույն ժամանակ չեք պատասխանում արձագանքներին և քննադատություններին, ապա ստացվում է՝ ձեր բոլոր ջանքերն ուղղված են ՄԻԱՅՆ վաճառքները խթանելուն: Իսկ դա ներկայում շատ քիչ է: Դուք պետք է ցույց տաք, որ իրականում դուք հոգ եք տանում ձեր պրոդուկտի որակի կամ այն մարդկանց բարեկեցության մասին, որոնք ներդրում են կատարում ձեր ընկերությունում:

4. Հաճախորդների համար հե՛շտ դարձրեք ձեր պրոդուկտի կամ ծառայության հետ կապված իրենց փորձը կիսելը

Իրականում, նրանք դա անելու են ամեն դեպքում: Միայն թե եթե դուք չեք պատասխանում նամակներին, չեք մեկնաբանում քննադատությունները, հետադարձ կապ չեք հաստատում, ապա խոսակցությունից դուրս եք մնում: Ձեր կայքում բլոգ ունենալը թույլ կտա հաճախորդներին ձեզ տալ այդ արժեքավոր տեղեկատվությունը: Բլոգի օգնությամբ ձեր պոտենցիալ հաճախորդները կվերածվեն ձեր իրական հաճախորդների, իսկ վերջիններս՝ ձեր բրենդը «քարոզողների»:

Հղում` https://www.insightly.com/blog/dont-take-customer-feedback-for-granted/

5. Եվ վերջապես՝ տեխնիկական մասը

Ստեղծե՛ք բազմազան կոնտենտ՝ որոշ մարդիկ սիրում են կարդալ, որոշները՝ տեսանյութ դիտել YouTube-ում, մի մասը կհետևի ձեր կայքին, սոցիալական մեդիայի էջերին, իսկ որոշներն էլ դեռ կնախընտրեն Google-ի միջոցով որոնել բիզնես ուղղություններն ու դիտարկել կայքերը՝ մինչև առաջին գնումը կատարելը: Կախված ձեր հետազոտությունից՝ դուք պետք է սպասարկեք տարբեր ճաշակների և ոճերի տեր մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու և տրամադրելու հարցում:

Կանոնավոր եղե՛ք՝ մի՛ գործարկեք ձեր կայքը և այնուհետ 30 օր մոռացեք այն թարմացնել՝ մինչև ձեր պոտենցիալ հաճախորդները կմոռանան ձեր մասին: Հետևողակա՛ն եղեք՝ նրանց կանոնավոր կերպով ձեր ակտիվ աշխատանքի մասին հիշեցնելու հարցում:

Համբերատա՛ր եղեք. անգամ եթե օգտագործել եք ճիշտ բանալի բառեր, հրապարակել մի քանի հրաշալի հոդված ձեր բլոգում և գործարկել ձեր կայքը, միևնույնն է, դուք չեք հայտնվելու Google-ի թոփ որոնումները: Եղե՛ք համբերատար, եղե՛ք խանդավառ և շարունակե՛ք ԾԱՌԱՅԵԼ ձեր հաճախորդներին: Վստահությունը ձեռք է բերվում աստիճանաբար, սակայն այն պահին, երբ այն արդեն առկա է, դուք գործ ունեք երկարաժամկետ ընկերության հետ:

Հուսով ենք՝ այս հոդվածը ձեզ կօգնի: Ցանկանո՞ւմ եք ներգրավված լինել ձեր հաճախորդների հետ շահեկան կոնտենտի միջոցով: Կապվե՛ք մեզ հետ Facebook-ի միջոցով կամ այստեղ:

Վիկտորյա Միրզոյան