Մեր թիմը

Սիրվարդ Ամատունի
Հիմնադիր և գործադիր տնօրեն

Մեր գաղափարախոսը, շարժիչ ուժը և թիմին ոգեշնչողը: Հաղորդակցության ոլորտում ունենալով շուրջ մեկ տասնամյակի փորձ՝ Սիրվարդը հիմնել է Amatuni Copywriting ընկերությունը՝ օգնելու լրացնել հայկական շուկայում որակյալ բովանդակության ստեղծման բացը: Նա միավորում է ոլորտի իր խոր իմացությունն ու կատարելության ձգտումը՝ ձևավորելու պրոֆեսիոնալների իր թիմը, որը նվիրված է իր առաքելությանը՝ բովանդակության միջոցով միավորելու մարդկանց:

Աշխատանքային փորձը՝ GIZ, ԱՄՆ ՄԶԳ/Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագիր, Մեդիամաքս, Qatar Airways, «Այաս տուր»

ՖեյսբուքԹվիթերԼինկդին
Էլեոնորա Արարատյան
Սոցիալական մեդիայի մարքեթինգի և ռուսերեն բովանդակության պատասխանատու

Նախկինում լրագրող Էլեոնորան մեր սոցիալական մեդիայի մարքեթինգի և ռուսերեն բովանդակության պատասխանատուն է: Մոտ տասը տարի աշխատելով հայկական խոշոր մեդիա ընկերություններում՝ նա որոշեց մասնագիտանալ նաև հանրային կապերի և սոցիալական մեդիայի բնագավառում՝ Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: ՌԴ-ում մոտ երեք տարի աշխատել է՝ որպես սոց.մեդիայի և միջոցառումների կազմակերպիչ մարքեթինգային ընկերություններում:

Էլեոնորաի ոգեշնչման աղբյուրն են Հայաստանի սարերը՝ ակտիվ մասնակցում է արշավների և զբոսայցերի Հայաստանի տարբեր անկյուններում, հասարակական հիմունքներով աջակցում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիային` որպես հանրային կապերի պատասխանատու:

Աշխատանքային փորձը՝ Մեդիամաքս, Նովոստի Արմենիա, Tert.am, Vein Technologies (Ռուսաստանի Դաշնություն)

Կիմա Աթոյան
Թվային մարքեթինգի և սոց. ցանցերի առաջխաղացման մասնագետ

Կիման մեր թվային մարքեթինգի և սոց. ցանցերի առաջխաղացման մասնագետն է: Նախաձեռնող, շփվող և նպատակասլաց՝ նա քայլում է ոլորտի նորարարական և արագ փոխվող միտումներին համընթաց` անընդհատ կատարելագործելով իր մասնագիտական հմտությունները: Մինչ թվային և սոց. ցանցերի մարքեթինգի մեջ մասնագիտանալը՝ նա իր հաղորդակցության հմտությունները կատարելագործել է մի շարք այլ ոլորտներում՝ հեռուստահաղորդակցություն, բանկային սեկտոր, զբոսաշրջություն: Ակտիվ կենսակերպ է վարում, երաժշտասեր է՝ միշտ հետևում է հատկապես ակումբային և էլեկտրոնային երաժշտության վերջին նորություններին:

Աշխատանքային փորձը՝ Թուֆենկյան Հերիթիջ Հոթելզ (Tufenkian Heritage Hotels), Jobfinder.am, HSBC Հայաստան , iCON Communications, G-Next զբոսաշրջային օպերատոր: